211652_close_icon

Հանդիսականները ծեծել են հոլանդացի քիք-բռնցքամարտիկին՝ հայ մարզիկին թիկունքից հարվածելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count75957 դիտում article-date 15:54 11-06-2017
Խոշոր ծեծկռտուքով է ավարտվել քիքիբոքսինգի մենամարտը՝ հոլանդացի Մերտել Գրոնհարտի ու Հարութ Գրիգորյանի միջև: Մենամարտի ավարտից հետո երկու հանդիսական ռինգ են դուրս եկել և հարձակվել հոլանդացու վրա, երբ վերջինս նոկաուտի է ենթարկել մրցակցին: Երկրպագուներին զայրացրել է այն փաստը, որ Գրոնհարտը Գրիգորյանին թիկունքից է հարվածել: Վերջինս ծնկի հարված է բաց թողել գլխին և չպաշտպանվելով, գնացել է ռինգի իր անկյուն: Մրցավարը մարտը չի դադարեցրել ու հոլանդացին նոկաուտի է ենթարկել մրցակցին: Երբ Գրոնհարտը սկսել է տոնել հաղթանակը, երկու հանդիսական ռինգ են մտել և մի քանի անգամ հարվածել հոլանդացուն: Հանդիսականներին հանդարտեցրել են հոլանդացու ներկայացուցիչներն ու մրցաշարի կազմակերպիչները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր