211652_close_icon
views-count130768 դիտում article-date 15:12 18-07-2019

Մոսկվայում կրակել են ամուսնալուծված կնոջ հետ հարաբերություն սկսած հայի վրա. վերջինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Մոսկվայում հայ է սպանվել: Ողբերգական միջադեպին անդրադարձել է [url=https://www.mk.ru/incident/2019/07/17/vyyasnilsya-motiv-rasstrela-muzhchiny-na-yugovostoke-moskvy-mest-byvshego.html]«Московский комсомолец»[/url]-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ 42-ամյա հայը հարաբերություն է սկսել Մոսկվայում բնակվող, ամուսնալուծված կնոջ հետ, որի նախկին ամուսինը քայլեր է ձեռնարկել նրան ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: Զույգն ունի մեկ որդի, կինը թույլ չի տվել երեխային հանդիպել հոր հետ: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախկին ամուսինների տան մոտ: «Մոտ ժամը 22.00-ին Արսենը Ելենային (անունները փոխված են) և նրա որդուն ուղեկցել է նրանց տուն: Նա կայանել է ավտոմեքենան շքամուտքի մոտ: 5-րդ հարկում նրանք հանկարծակի հանդիպել են Դանիլին՝ Ելենայի նախկին ամուսնուն: Նա հանել է ատրճանակը և կրակել Արսենի վրա: Փամփուշտները դիպել են նրա գլխին, ոտքին ու ձեռքին: Կրակողն արագ փախուստի է դիմել»,- գրել է լրատվամիջոցը: Այս պահին տուժածն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նմանատիպ նյութեր