Այսօր երեկոյան բախում է տեղի ունեցել Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձել են պատ կազմել և ազատել ճանապարհը: Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Ցուցարարներն ընդդիմացել են և բախում է առաջացել, ինչպես նաև քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ է նահանջել: Կան վիրավորներ: Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխել են: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չեն հավատացել և չեն բացել ճանապարհը:Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել են միջպետական` Մ4 ճանապարհը, ինչի հետևանքով հարյուրից ավելի մեքենաներ խցանման մեջ են հայտնվել: Նրանք պահանջում են հանդիպում այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Իջևանում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
2019.07.17 22:38



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники