Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, արդյունքում զոհվեց 10 մարդ․ Պատմության այս օրը
1445 թ. - ծնվել է Սանդրո Բոտիչելլին, վերածննդի իտալացի նկարիչ (մահ. 1510)։
1565 թ. - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն, Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։
1810 թ. - ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը, լեհ նշանավոր կոմպոզիտոր (մահ. 1849)։
1872 թ. - ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին ազգային պարկը՝ Յելոուսթոունը։
1892 թ. - ծնվել է Ռյունոսկե Ակուտագավան, ճապոնացի դասական գրող (ինքնասպան է եղել 1927 թ.)։
1901 թ. - ծնվել է Սարմենը, հայ բանաստեղծ, ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (մահ. 1984)։
1992 թ. - Բոսնիա և Հերցոգովինան իրենց անկախ են հայտարարում Հարավսլավիայից։
1994 թ. - ծնվել է Ջասթին Բիբերը, կանադացի աշխարհահռչակ երգիչ։
2008 թ. - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, արդյունքում զոհվեց 10 մարդ։