Իրաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև․ կա զոհ
Ինչպես հաղորդում է Ria.ru լրատվական գործակալությունը, Իրաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։
Բախումները տեղի են ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, ինչի արդյունքում զոհվել է մեկ ցուցարար, իսկ մի քանի մարդ վիրավորվել է ու տեղափոխվել հիվանդանոց։
Աղբյուրները նշում են, որ ցույցը կազմակերպել են շիա ներկայացուցիչները։