211652_close_icon
views-count862 դիտում article-date 19:04 17-07-2019

Գրպանահատին ոստիկանները հայտնաբերեցին Աբովյան փողոցում

Հուլիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամը 18.30-ին Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Մանթաշյան փողոցի բնակիչ, 25-ամյա երիտասարդի: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.20-ին, Աբովյան փողոցում 46 երթուղու ավտոբուսի սրահում 56-ամյա մի կնոջ պայուսակից գողացել է գումար: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր