211652_close_icon
views-count781 դիտում article-date 15:21 24-10-2014

Ոստիկանները հայտնաբերեցին գրպանահատին

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 09.00-ին, Ռուբինյանց փողոցում, թիվ 3 երթուղու միկրոավտոբուսի սրահում, 1955 թ. ծնված Աշոտ Խ.-ի տաբատի հետևի գրպանից գողացել է 16.000 դրամ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր