211652_close_icon
views-count2580 դիտում article-date 16:45 08-08-2018

Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին Ամիրյան փողոցում

Օգոստոսի 7-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1987 թ. ծնված Մարիամ Մ.-ն և հայտնել, որ Երևանի Ամիրյան փողոցում թիվ 37 համարի երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է բանկային քարտ, անձնագիր և «Սամսունգ Ջի 7» տեսակի բջջային հեռախոս: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ն, որը ժամը 21.50-ին Ամիրյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր