211652_close_icon
views-count25445 դիտում article-date 15:11 16-07-2019

Ճանաչված ու աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը դիմել է իրավապահներին և հայտնել՝ իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել են իրեն պատկանող 600 հազար ԱՄՆ դոլարին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոսնտանտին Օրբելյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է իրավապահ մարմիններին և հայտնել, որ 2016 թվականի հուլիսին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում իր և Գ. Մ.-ի միջև կնքվել է առք ու վաճառքի պայմանագիր, որից հետո ինքը Գ. Մ.-ին պարտքով տվել է խոշոր չափի ԱՄՆ դոլար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Օրբելյանն իրավապհներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է նշված գումարին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է մոտ 600 հազար ԱՄՆ դոլար։ Ոստիկանությունը պարզում է Գ. Մ.-ի ինքնությունը, ինչպես նաև՝ որ նոտարական գրասենյակում է գործարքը կատարվել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Կ. Օրբելյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր