slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ՀՀ ՊՆ 40-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է Mercedes-ին. մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ՀՀ ՊՆ 40-ամյա պայմանագրային զինծառայողը Mercedes-ով բախվել է Mercedes-ին. մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count76343 դիտում article-date 21:29 15-07-2019
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ, 40-ամյա Հենրիկ Հ.-ն իր վարած Mercedes C180 մակնիշի 99 ՏՍ 899 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել է Գորիս քաղաքի բնակիչ, 23-ամյա Սևակ Մ.-ի վարած Mercedes C180 մակնիշի 36 SV 353 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հենրիկ Հ.-ի ուղևորներ, Արարատ քաղաքի բնակիչ, 66-ամյա Հովհաննես Հ.-ն և վարորդ Սևակ Մ.-ն և նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 31-ամյա Արթուր Ա.-ն, 29-ամյա Բաբկեն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն, իսկ վարորդ Հենրիկ Հ.-ն՝ Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հենրիկ Հ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ բախման հետևանքով Mercedes-ներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր