8819 դիտում
16:18 14-07-2019
Մոնտենեգրոյում ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել հայ երեխաների ելույթը. միջամտել է ոստիկանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում հուլիսի 13-ին տեղի ունեցած միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնի ժամանակ հայկական «Կովկաս» պարային համույթի ելույթը փորձել են խոչընդոտել ադրբեջանական ու թուրքական դրոշներով անձինք:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Լիանա Պողոսյանը, որի ամուսինը` Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։
«Հայաստանի ելույթից անմիջապես առաջ, վայրկյանների ընթացքում, հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջանական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը գնալով ավելի էր թեժանում, ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր: Սակայն նման պահվածքը ավելի ոգեւորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց եւ դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը եւ մեկ անգամ ապացուցում է մեր արեւելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների եւարվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս եւ Կովկաս պարային համույթը։ Երեխաների եւ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2103 դիտում
14:53 11-09-2020
Զախարովա. Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին
12256 դիտում
14:05 11-06-2017
Հարձակում հայ երկրպագուների վրա՝ Մոնտենեգրոյում
21293 դիտում
12:10 05-08-2022
Ադրբեջանցիները երկու դիրքով առաջ են եկել, ինչից հետո ռուս խաղաղապահները միջամտել են․ Եղցահող համայնքի ղեկավար. Tert.am
Այս բաժնից
1552 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1414 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան