Զախարովա. Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին
Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով 3 ռուսաստանցիների նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները, հաղորդում է [url=https://tass.ru/politika/9427893]tass.ru[/url]-ն:
Նա նշել է, որ ՌԴ 3 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները շարունակում են ռուսաստանցիներին ոչ ցանկալի գործողություններում անհիմն մեղադրելու սովորական դարձած գիծը:
«Կցանկանայինք ևս մեկ հիշեցնել մեր ամերիկացի գործընկերներին: ՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրասվում միջամտել ԱՄՆ կամ այլ պետության ընտրական գործընթացներին»,-ասել է դիվանագետը:
Զախարովան նաև նշել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա սրմանը:
«Հատուկ նրանց համար կրկնում ենք: Վաշինգտոնի գործողություններն արդյունք չեն տա»,-հավելել է նա: