12259 դիտում
14:05 11-06-2017
Հարձակում հայ երկրպագուների վրա՝ Մոնտենեգրոյում
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Մոնտենեգրոյում հարձակում է եղել հայ երկրպագուների վրա:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։
Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրաներին ոչինչ զավթել չհաջողվեց։
2 կողմից եղան բերման ենթարկվածներ և հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։
Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից և հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»:
Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հունիսի 30-ին Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում մրցեց Մոնտենեգրոյի հավաքականի հետ և 1:4 հաշվով պարտություն կրեց:
Նմանատիպ նյութեր
8819 դիտում
16:18 14-07-2019
Մոնտենեգրոյում ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել հայ երեխաների ելույթը. միջամտել է ոստիկանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1298 դիտում
16:45 09-04-2019
Վիվառո Նարդու թիմը Մոնտենեգրոյում է՝ Merit ամենամյա աշխարհի թիմային առաջնությանը
988 դիտում
12:31 02-04-2023
Մոնտենեգրոյում ընթանում է նախագահական ընտրությունների վճռական փուլը
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան