211652_close_icon

Քիշնևի ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ընդդիմության բողոքի ցույցը

views-count229 դիտում article-date 19:25 16-08-2025
Քիշնևում ոստիկանությունը փորձել է կանխել երկաթուղային կայարանի մոտ իրականցվող բողոքի ակցիան՝ մասնակիցներից պահանջելով լքել տարածքը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ըստ աղբյուրի  իրավապահ մարմինների ներկայացուցիչները ցուցարարներից պահանջել են լքել տարածքը: Ի պատասխան՝ քաղաքացիները վրդովված նշել են, որ սա իրենց երկիրն է։

Ոստիկանները նաև դիմել են բողոքի ցույցերի առաջնորդներին ՝ խնդրելով ցուցարարներին կոչ անել ցրվել իրենց տները:

Օգոստոսի 16-ին  ընդդիմադիր «Հաղթանակ» քաղաքական դաշինքը հանրահավաք է կազմակերպել իշխանությունների: Ընդդիմությունը մեղադրում է իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը այլախոհների նկատմամբ բռնաճնշումների մեջ:

Նմանատիպ նյութեր