211652_close_icon
views-count1851 դիտում article-date 16:03 12-07-2019

Լևոն Աղասյան. Եթե կոպիտ սխալներս չլինեին, առնվազն արծաթե մեդալակիր կդառնայի

Իտալական Նեապոլում ընթացող 30-րդ Ուսանողական խաղերում եռացատկորդ Լևոն Աղասյանը զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը՝ ցատկելով 15 մետր 73սմ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Աղասյանը ամփոփեց մրցելույթները Ուսանողական խաղերում. «Իմ կարծիքով ելույթս վատն էր: Շատ կոպիտ սխալ թույլ տվեցի ու չկարողացա պայքարել մեդալի համար։ Նախնական 3 ցատկերից երկուսը ձախողեցի (խմբ. տրորել է կարմիր գիծը, որը չեղյալ է համարում արդյունքը): Միակ դրական կողմն այն է, որ այդ ցատկերիցս ցանկացածը, եթե հաշվեին, ամենաքիչը արծաթե մեդալ կապահովեի»,- ասաց Լևոն Աղասյանը: Հիշեցնենք, որ մինչև Ուսանողական խաղեր մեկնելը, Լևոն Աղասյանը հուլսի 5-7-ը մասնակցեց աթլետիկայի Հայաստանի առաջնությանը, որտեղ գրանցեց 17 մետր 08 սմ արդյունք ՝ սահմանելով անձնական ռեկորդ և նվաճեց Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր:

Նմանատիպ նյութեր