211652_close_icon
views-count3051 դիտում article-date 11:14 26-09-2015

Եթե չլինեին մեր բանակի գործողությունները, ապա այս դեպքերի քանակը և ծավալը կլիներ ավելի մեծ. Վաղարշակ Հարությունյան. «168 Ժամ»

«168 Ժամը» գրում է. ««Ադրբեջանը պատերազմի սպառնալիքի տակ փորձում է վախի մթնոլորտ մտցնել Հայաստանում և Ղարաբաղում, դրանով իսկ ստիպել հայկական կողմերին գնալ զիջումների բանակցային գործընթացում։ Մյուս կողմից՝ նա ճնշում է գործադրում միջազգային հանրության վրա, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահների, որպեսզի նրանք սեղանին դնեն մի տարբերակ, որը բխում է իրենց շահերից»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինեն հայկական կողմի գործողությունները, կարծիքներ են հնչում, որ ավելի ուժեղ պատասխան մենք պետք է տանք ադրբեջանական կողմին, նա պատասխանել է. «Մեր բանակը կայացած կառույց է, և դրա մասին բոլորը շատ լավ գիտեն։ Բանակում բոլորը պատրաստված, գրագետ զինվորականներ են, սկսած բարձրաստիճան սպաներից՝ մինչև շարքայինը։ Ես անձամբ վստահում եմ, որ բանակը ճիշտ է գնահատում իրավիճակը և ճիշտ գործողություններ է իրականացնում։ Ես տեղյակ եմ՝ ինչ գործողություններ են իրականացնում՝ շատ էֆեկտիվ, մինիմալ կորուստներով, և գործում են շատ խիստ։ Եթե չլինեին մեր բանակի գործողությունները, ապա այս դեպքերի քանակը և ծավալը կլիներ ավելի մեծ։ Այնպես որ, այն, ինչ անում է բանակը, պատասխանում է բոլոր նրանց քայլերին»»։

Նմանատիպ նյութեր