211652_close_icon
views-count2343 դիտում article-date 17:42 12-07-2016

«Ճանապարհ դեպի Ռիո». Աթլետ Լևոն Աղասյան. տեսանյութ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար: Նախագծի հաջորդ մարզիկը աթլետ Լևոն Աղասյանն է (եռացատկ): Նա ծնվել է 1995 թվականին Կապան քաղաքում: Աղասյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի առաջնության ժամանակ: Մարզադաշտում ներկաները կենտրոնացած էին Լևոնի վրա և ինչ-որ տեղ նաև համոզված, որ այս անգամ Աղասյանը կկարողանա ցատկել այնքան, որքան պետք է օլիմպիական նորմատիվ լրացնելու և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար: Երբ մարզիչների հետ խոսում էինք Լևոնի մասին, բոլորը միաբերան ասացին, որ եռացատկորդը շատ աշխատասեր է, նպատակասլաց և գիտի, որ մեծ արդյունքների համար քրտնաջան աշխատանք է պետք: Մեր նկարահանումների ժամանակ Աղասյանը մեծ համբերությամբ ձգտում էլ լավ «կադր ստանալ»: Զրույցի ընթացքում մենք մեզ համար բացահայտեցինք, որ Աղասյանը շատ է սիրում գրքեր կարդալ և ինքնակատարելագործման մեծ ձգտում ունի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր