Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Մակեդոնիային»:
Առաջին խաղակեսն անցավ հայկական թիմի մեծ առավելությամբ:
Արդեն 16-րդ րոպեին Նիկիտա Տանկովը բացեց հանդիպման հաշիվը:
52-րդ րոպեին հյուրերը տուգանայինի խաղարկումից հետո կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ալեն Յաշարոսկին:
66-րդ րոպեին Տանկովի փոխանցումից հետո Սեկուլիչը մոտ տարածությունից գլխի հարվածով նորից առաջ մղեց մեր թիմին:
Խաղավարտից 8 րոպե առաջ մրցակցի պաշտպան Լիմա դա Սիլվան գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը՝ 3:1:
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին: