Եվրոպայի լիգա. «Արսենալ» վստահ հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչ առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին»:
Լոնդոնցիները բավական վստահ հանդիպում անցկացրեցին և արդեն առաջին խաղակեսում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Իտալիայի փոխչեմպիոնի դարպասը. աչքի ընկան Արոն Ռեմզին և Լուկաս Տորեյրան:
Մինչև խաղի ավարտը հաշիվը անփոփոխ մնաց, թեպետ «Արսենալը» գոլային բազմաթիվ պահեր ստեղծեց, սակայն հիանալի խաղ ցուցադրեց «Նապոլիի» դարպասապահը:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսում: