Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Ալաշկերտը» Չերնոգորիայում 1:0 հաշվով հաղթեց «Սուտյեսկային»:
Միակ գոլը 11-րդ րոպեին խփել է սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչը:
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին` Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:
Նշենք, որ «Ալաշկերտ»-«Սուտյեսկա» զույգի հաղթողը կմրցի ՉԼ-ում «Կլուժ»-«Մալմյո» զույգի պարտվողի հետ: