Եվրոպայի լիգա. «Փյունիկը» փրկեց խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 3:3 խաղաց մակեդոնական «Շկուպիի» հետ:
Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կայացած այս խաղը բավական լարված ու դրամատիկ ստացվեց:
Խաղի հաշիվը բացվեց հենց մեկնարկում: 4-րդ րոպեին Էրիկ Վարդանյանն անվրեպ իրացրեց 11-մետրանոց տուգանայինը: 26-րդ րոպեին Բայրամին վերականգնեց հաշվի հավասարությունը: 43-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Իլիեսկին:
60-րդ րոպեին Բայրամին տուգանային հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը՝ 1:3:
Սակայն, «Փյունիկը» չհանձնվեց. 80-րդ րոպեին Մաքսիմ Ժեստոկովը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 85-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը կարողացավ դիպուկ հարվածով խփել իր թիմի երրորդ գոլը:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին՝ Մակեդոնիայում: