211652_close_icon
views-count2666 դիտում article-date 21:59 07-07-2016

Եվրոպայի Լիգա. «Փյունիկը» չկարողացավ հաղթահարել ջիբրալթարական արգելքը

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը Երևանի «Փյունիկի» և Ջիբրալթարը ներկայացնող «Եվրոպա» թիմի միջև: Շնորհիվ Ալիկ Առաքելյանի և Ռոբերտ Մինասյանի խփած գոլերի «Փյունիկը» հաղթեց 2:1 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ հյուրնկալվելիս պարտվել էր 0:2 հաշվով: 0-1՝ Խոսե Գոնսալես, 10 1-1՝ Ալիկ Առաքելյան, 25 2-1`Ռոբերտ Մինասյան, 56 «Փյունիկը» հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Գոռ Մանուկյան, 4. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 7. Կամո Հովհաննիսյան, 8. Հովհաննես Փանոսյան, 11. Դավիթ Մանոյան, 15. Արթուր Յուսպաշյան (9. Ռազմիկ Հակոբյան, 54), 16. Ռոբերտ Հակոբյան, 18. Ալիկ Առաքելյան, 19. Ռոբերտ Մինասյան (30. Վարդգես Սաթումյան, 64), 23. Հովհաննես Հարությունյան: Գլխավոր մարզիչ՝ Սարգիս Հովսեփյան

Նմանատիպ նյութեր