211652_close_icon

Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի «բաց» մարզում

views-count1823 դիտում article-date 17:43 10-07-2019
Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Մ-19 հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի հերթական մարզումը, որն ամբողջությամբ բաց կլինի միմիայն Մ-19 Եվրո-2019-ին հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների համար: Խնդրում ենք ներկայանալ ամենաուշը 09:45՝ ֆուտբոլի ակադեմիայի գլխավոր մասնաշենքի սպասասրահում Մ-19 Եվրո-2019-ի հավատարմագրերը ստանալու համար: Մարզումից հետո մեդիայի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղելու Հայաստանի Մ-19 հավաքականի մի քանի ֆուտբոլիստի և գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանին:

Նմանատիպ նյութեր