211652_close_icon

Հայաստանի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի ԱՄԷ-ի ընտրանու հետ

views-count2040 դիտում article-date 20:53 16-05-2014
Հայաստանի հավաքականը մայիսի 27-ին ընկերական խաղ կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ , հայտնում է FIFA-ի պաշտոնական կայքը: Թիմերի հանդիպման վայրը նշվում է Շվեյցարիան, սակայն չի հստակեցվում, թե որ մարզադաշտում այն կկայանա: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին մայիսի 31-ին շվեյցարական Սիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի ընտրանու հետ, իսկ հունիսի 6-ին` Մայնցի «Քոֆաս Արենա» մարզադաշտում բարեգործական ընկերական խաղ կանցկացնի Գերմանիայի հետ:

Նմանատիպ նյութեր