211652_close_icon
views-count1265 դիտում article-date 13:43 10-10-2014

Հայաստանի ազգային հավաքականը այսօր «բաց» մարզում կանցկացնի

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, այսօր՝ հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում: Դրանցից մեկը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19:30-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:

Նմանատիպ նյութեր