15273 դիտում
09:26 10-07-2019
Պուտինը ճանապարհ է բացում Ադրբեջանի ու Թուրքիայի համար. նոր որոգայթ Հայաստանի համար․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի և կազմակերպությունում ներկայացված երկրների լիազորությունների հստակեցման մասին օրինագծերի փաթեթը:
Փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է, որ երկրորդ արձանագրության դրույթներով հստակեցվում է ՀԱՊԿ «անդամ երկրների ներկայացուցիչներ» հասկացությունը, մտցվում են ՀԱՊԿ-ում մշտական և լիազոր ներկայացուցչի (ՀԱՊԿ-ում լիազոր ներկայացուցչի փոխարեն), գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները, և սահմանվում է դրանց հասկացությունը: Այս արձանագրությամբ նաև հաստատվում են արտոնություններ և անձեռնմխելիություն ոչ միայն գլխավոր քարտուղարի ու նրա ընտանիքի անդամների համար, այլև նրա տեղակալների ու նրանց ընտանիքի անդամների համար՝ այն ծավալով, որը նախատեսված է 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով:
Երրորդ արձանագրությամբ նախատեսվում է սահմանել ՀԱՊԿ «դիտորդ» և «գործընկեր» կարգավիճակներն այն երկրների ու միջազգային կազմակերպությունների համար, որոնք կազմակերպության անդամ չեն, սակայն կիսում են նրա նպատակներն ու խնդիրները։
Ուշագրավ է, որ վավերացման ներկայացված 2002 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ Իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ և երրորդ արձանագրությունները ստորագրվել են 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում: Այլ խոսքով՝ Հայաստանը մասնակցել է Աստանայի քննարկումներին ու տվել է իր համաձայնությունը։ Եթե վերանանք էմոցիաներից, ապա պաշտոնական Երևանի համաձայնությունն առնվազն տարակուսելի է։
Եթե երկրորդ արձանագրության դրույթները մտնեն ուժի մեջ, ապա հետին թվով առնվազն իրավական համարժեքությունից դուրս են դրվում Հայաստանի իշխանության գործողությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ մյուս երկրներն այս ուղղումները համաձայնեցրել են անցած ամռանը Հայաստանում կատարված դրամատիկ իրադարձություններից հետո, երբ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ-ում բարձր պաշտոն ունեցող Խաչատուրովի դեմ։
Այլ խոսքով՝ մեր ռազմավարական դաշնակիցներն անուղղակիորեն՝ ինստիտուցիոնալ մակարդակով, դատապարտող գնահատական են տվել Երևանի գործողություններին՝ կանոնադրորեն կանխելով նման դեպքերի կրկնությունը։ Հայաստանը փաստորեն համաձայնել է սրան, ինչը մեր երկրի իշխանության «սկզբունքային» քաղաքականության հերթական դրսևորումն է։
Սակայն Հայաստանի համար ավելի մեծ խնդիր է առաջացնելու ՀԱՊԿ «դիտորդ» և «գործընկեր» կարգավիճակների հաստատումը, որը, տարածված կարծիքի համաձայն, այս կազմակերպության դռները բացում է Ադրբեջանի ու Թուրքիայի համար, այլ խոսքով՝ նոր որոգայթներ կարող է ստեղծել Հայաստանի համար։ Արդյոք անցած տարվա նոյեմբերի 8-ին, երբ այս հարցը քննարկվել է Աստանայում, պաշտոնական Երևանը երաշխիքնե՞ր է ստացել, որ այս «նորամուծությունները» չեն օգտագործվի Հայաստանի դեմ՝ հարթակ ձևավորելով մեր երկրի թիկունքում նոր դավադրությունների կազմակերպման համար, թե՞ ՀԱՊԿ-ում Հայաստանի դեմ այս հարցում ձևավորվել է «կոնսենսուս՝ մինուս մեկ», ու պաշտոնական Երևանն ընդհանուր տեսակետին համաձայնել է՝ չունենալով այլընտրանք։
Ակնհայտ է, որ ՀԱՊԿ կանոնադրական փոփոխություններն արվում են Մոսկվայի նախաձեռնությամբ, ու հարց է ծագում՝ դրանք ուղղված են «հեղափոխական» Հայաստանին պատժելո՞ւն, թե՞ շատ ավելի գլոբալ համատեքստի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13051 դիտում
10:17 23-06-2015
Բացահայտումներ՝ «Որոգայթ»-ի գլխավոր հերոսների մահից 6 տարի անց. ժամանակ
3937 դիտում
10:46 05-05-2016
Պատերազմը ճանապարհ է բացում ինքնուս «քաղաքագետների», «ռազմագետների» և «դիվանագետների» համար. «Առավոտ»
4789 դիտում
09:53 21-05-2021
Թեզը՝ եթե հողերը չհանձնենք, ապա պատերազմ կսկսի, ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար. Աբրահամյան
Այս բաժնից
1003 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1057 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան
1054 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»