Երևանում՝ Նոր Նորքում, հերթական անգամ թալանել են հայտնի էլեկտրոնային ծխախոտների խանութը, իսկ համայնքային ու քրեական ոստիկանները բավարարվում են դեպքը արձանագրելով, ինչը նոր գողությունների համար հարթ ճանապարհ է բացում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հերթական խանութի թալանման դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գայի պողոտա 16/20 հասցեում գործող «Սմոլ հաուս Արմենիա» խանութը թալանել են։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ մայիսի 24-ի ժամը 22։00-ից միչև մայիսի 25-ի ժամը 09։50-ն ընկած ժամանահատվածում անհայտ անձը, կոտրելով նշված խանութի երկաթե դուռը, մտել է ներս և այնտեղից հափշտակել էլեկտրոնային ծխախոտներ։
Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություներով նշված խանութը և դրան հարակից մի քանի խանութներ բազմաթիվ անգամ թալանել են ու շատ դեպքերում տուժողները չվստահելով համայնքային ոստիկանությանը, ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար չեն էլ դիմել ոստիկանություն ու երեկ նշում էին․
«Դիմենք, չդիմենք, անկապ տանելու են բերեն ու գողին կամ գողերին չեն էլ բռնելու։ Հիմա էլ հույս չունենք թե այս դեպքը կբացահայտվի մինչ դեռ գողությունը արձանագրելու պահը նկարահանած տեսախցիկների կադրերն էլ ենք տրամադրում, բայց ոչ մի օգուտ։ Արդեն մտածում ենք, որ տեղի ոստիկանները մատերի արանքով են նայում նման հանցագործությունների բացահայտմանը կամ էլ օդից կախված տեղեկություներով ոստիկանները դրանց հետ լավ էլ կապի մեջ են։ Ո՞վ է տեսել գլխավոր փողոցում խանութ թալանեն ու գիշերը ոչ մի ոստիկան չշրջի, եթե ոստիկանները գոնե ժամը մեկ շրջեն այդ փողոցներով գողերը կիմանան, որ հակաօրինական գործողություններ անելիս կնկնեն ոստիկանների թակարդը։ Հիմա թասիբի հարց է, որ գոնե բռնեն գողերին ու հայտնաբերեն գողունը»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով խանութին հերթական անգամ պատճառվել է մոտ 1 մլն 200 հազար դրամի վնաս։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է գողության պահն արձանագրած տեսախցիկի կադրերը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։