75812 դիտում
19:40 04-07-2019
Լարված իրավիճակ Կոտայքի մարզում. բնակիչներն ասում էին.«Աբովյանի քաղաքապետը տղամարդու՝ իր տված խոստումը չկատարեց, երեխաների խաղահրապարակում կառուցվում են ավտոտնակներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին Աբովյան քաղաքի 4-րդ Միկրոշրջան թաղամասի կոպերաստիվ հիմունքներով կառուցված թիվ 42 և 43 երկու 9 հարկանի շենքերի բնակիչները հավաքվել են շենքի բակում ու պահանջում են, որպեսզի Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով ընտրություններից առաջ բնակիչների հանդիպման ժամանակ խոստացել էր, որ քաղաքապետարանը պաշտպանելու է բնակիչների շահերը, հստակ պատասխան տա, թե ոնց եղավ, որ ընտրվելուց հետո տղամարդու՝ իր տված խոստումը դրժեց:
Այս պահին նշված շենքի բակում հավաքվել են բնակիչները և արդարացիորեն բարձրաձայնում են, որ քաղաքապետի խոսքը օդ էր: Ընտրություններից առաջ նա եկավ ու ասաց, որ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի խաղահրապարակը մնա, անգամ խոստացավ, որ կբարեկարգվի, սակայն ընտրություններից հետո պարզվեց, որ նա հմուտ լապշա կախող է: Այսօր բնակիչներով գնացել ենք քաղաքապետարան, քանի որ բաց դռների օր էր, բայց նա գող կատվի նման ընենց թռավ, որ չհասցրեցինք տեսնել, մինչեռ նախընտրական արշավի ժամանակ ասում էր, որ իմ դռները ցանկացած ժամի բաց է ձեր առջև:
Մենք պահանջում ենք, որպեսզի այստեղ այցելի ոչ միայն քաղաքապետը, այլև մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որպեսզի տեսնեն, թե էս երկու 9 հարկանի շենքերի բնակիչները , այդ թվում՝ երեխաները, որտեղ են խաղալու, եթե քաղաքապետի դաբռոյով ահագին հատված գրավել ու ավտոտնակներ են կառուցելու:
Հետաքրքիր է՝ եթե շենքում արտակարգ դեպքեր լինեն, այդ թվում՝ հրդեհ, հրշեջ մեքենաները որտեղ են կայայնելու իրենց ավտոմեքենաները: Երևի քաղաքապետարանի գլխին ու ընդեղից շլանգները բերելու են մեր թաղ: Թող քաղաքապետը իրեն ռետինե խողովակի տեղ չդնի ու իմանա, որ խաղահրապարակը էս երկու 9 հարկանի շենքերի բնակիչների սեփականությունն է:
Եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չկարգավորվեց, մնում է բնակիչներով դիմենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչներն ասում էին. «Ինչքան էլ կոպերատիվի նախագահ Կարինե Թամանյանն ու բնակիչներով պայքարենք միևնույն է՝ պատկան մարմինների աջակցությունը մեզ պետք ա, որպեսզի կարողանանք պաշտպանենք թե մեր, թե մեր երեխաների իրավունքները, ովքեր ունեն նաև խաղահրապարակ ունենալու իրավունք, իսկ այս խաղահրապարակում մի քանի սերունդ երեխաներ են խաղացել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել Աբովյանի քաղաքապետի տեսակետը՝ բնակիչների կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+