211652_close_icon
views-count1266 դիտում article-date 12:21 03-07-2019

«Մարտի 1-ի» գործը սառած է, դատաքննությունը ձգձգվում է. Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ. Tert.am

Վերաքննիչ դատարանի կողմից խախտումները դեռ չեն վերացել, և դատարանը շարունակում է իր կամայական մեկնաբանություններով խոչընդոտել և վնասել գործընթացը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/03/kocharyan/3040316]Tert.am[/url]-ը։ «Ամսի 25-ին հրապարկված ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվում է, գործը պետք է սկսվի նույն դատարանում, ընդհատման պահից, այսինքն` ներկայում առաջին ատյանի դատարանում պրոցեսը պետք է շարունակվի, սակայն Վերաքննիչ դատարանն իր այդ որոշումից հետո գործի նյութերը չի վերադարձնում առաջին ատյանի դատարան, որ այդ պրոցեսը սկսվի: Պաշտպանական թիմին պարբերաբար մեղադրում են այն բանի մեջ, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, սակայն էս դեպքում մենք գործ ունեք հենց դատարանի կողմից ձգձգման հետ»,-նշեց Հովհաննես Խուդոյանը՝ հավելով, որ գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք: Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ գործը կասեցնելու և ՍԴ դիմելու, քանի որ կային սահմանադրականության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Վերաքննիչ դատարանում այս փուլում գործի կարգավարության հետ կապված, որին ի պատասխան Վերաքննիչ դատարանը որոշման մեջ արձանագրել է, որ գործն իր վարույթում չի քննվում, իր կողմից քննվում են միայն բողոքները: «Սակայն, երբ փորձում ենք կապ հաստատել Վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի հետ, հասկանալու համար դատարանի որոշումից հետո երբ է գործը նշանակվելու քննության առաջին ատյանի դատարանում, աշխատակազմից սպասում են Վճռաբեկ դատարան գործը բերելու ժամկետի ավարտին, որից հետո գործը կուղարկվի առաջին ատյանի դատարան, այսինքն` ինչպես պարոն Խուդոյանը նշեց՝ ականատես ենք լինելու մի գործընթացի, երբ գործը անհարկի ձգձգվում է»,-մանրամասնեց նա՝ հույս հայտնելով, որ այն պատգամավորները, դատախազները, քաղաքական գործիչները, ովքեր իրենց մեղադրում էին գործը ձգձգելու մեջ, նշված խնդիրների վերաբերյալ իրենց գնահատականը կտան: Պաշտպանները հիշեցրին, որ դատարանը պետք է կրկին անդրադառնա նաև խափանման միջոցի հարցին: Ամբողջությամբ՝ [url=https://www.tert.am/am/news/2019/07/03/kocharyan/3040316]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր