211652_close_icon
views-count1234 դիտում article-date 18:07 20-11-2026

Երևանում է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը․ «Ազատություն»

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սեյեդ Սաթար Հաշեմին այցելել է Երևան՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի հրավերով, հայտնում է «Ազատություն»-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին:

«Այցի շրջանակում նախատեսված են բազմաթիվ ծրագրեր։ Մասնավորապես, երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նպատակով առանցքային ուղղություններից մեկը երկկողմ օպտիկամանրաթելային կապի ենթակառուցվածքների զարգացման վրա կենտրոնանալն է, Հայաստանի ներուժի օգտագործումը փոստային առաքումների և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների զարգացման գործում, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում համատեղ համագործակցությունը։ Այս հարցերը ներառված են այցի օրակարգում», -ասել է Սեյեդ Սաթար Հաշեմին։

 

Նմանատիպ նյութեր