4447 դիտում
18:34 28-11-2018
Փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի գործը. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/11/28/Robert-khocharyan/2857330]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
Նշենք, որ երեկվանից մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։ «Ակնհայտ անօրինական որոշում էր: Որոշումը դեռ չենք ուսումնասիրել, երկար որոշում է, կծանոթանանք, ավելի մանրամասն կգնահատենք»,- նշեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ դատարանը օրենքի հիման վրա չի ստեղծված, հետևաբար, ցանկացած կայացրած որոշում օրինական չէ: Ամեն դեպքում, փաստաբանն ասաց, որ իրենք բոյկոտել չեն կարող, ստիպված մասնակցելու են գործընթացին, հակառակ դեպքում դատարանը որոշում կկայացնի առանց իրենց:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/28/Robert-khocharyan/2857330] այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
14:20 26-10-2017
ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 11-ի գործով դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց. tert.am
4176 դիտում
19:55 03-06-2019
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեց. Tert.am
7943 դիտում
15:42 14-06-2019
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկի միջնորդությունը մերժեց. Tert.am