Քոչարյանի գործով դատաքննությունը դռնբաց է լինելու. Արթուր Դավթյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան գործով դատաքննությունը դռնբաց է լինելու, սակայն չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք լինի: Այս մասին այսօր, մարտի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ըստ էության, քննությունը դռնբաց է լինելու: Չի բացառվում, որ լինեն հատվածներ, որոնցով հրապարակային քննություն իրականացնելու արգելք ունենանք, բայց որպես կանոն, այս պահին բաց է»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը։