NASA-ի նոր հեռադիտակը հայտնաբերել է ամենափոքր մոլորակը
NASA-ի էկզոմոլորակների դիտարկման նոր հեռադիտակը հայտնաբերել է մինչ օրս գործակալության հայտնաբերած բոլոր մոլորակներից ամենափոքրը, հայտնում է [url=https://www.livescience.com/65828-tiny-exoplanet.html]Live Science[/url]-ը:
Պարբերականը նշում է, որ «նոր» մոլորակը չափերով տատանվում է Երկրի եւ Մարսի միջեւ:
Այն ստացել է L 98-59b անունը՝ L 98-59 մոլորակի կողքին տեղակայված լինելու պատճառով, որը գտնվում է մեր Արեգակնային համակարգից 35 լուսատարի հեռավորությամբ Թռչող Ձկան համաստեղությունում: