Աստղագետները հայտնաբերել են ամենափոքր «սեւ խոռոչը»
NASA ամերիկյան տիեզերական գործակալության Chandra աստղադիտակի շնորհիվ մասնագետները հետազոտել են RGG 118 գալակտիկան: Ուսումնասիրելով աստղերի շարժի արագությունը եւ գալակտիկայի կենտրոնում սառը գազի առկայությունը՝ նրանց հաջողվել է որոշել կենտրոնական հատվածում գտնվող «սեւ խոռոչ»-ի զանգվածը:
Պարզվում է՝ այն ամենափոքր «սեւ խոռոչ»-ն է, որի զանգվածը 100 անգամ փոքր է Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնական «սեւ խոռոչ»-ի զանգվածից:
«Սեւ խոռոչներ»-ի ծագումնաբանությունը մինչ օրս չի ուսումնասիրվել: Մասնագետները նպատակ ունեն այդ հարցի պատասխանը տալ հենց հայտնաբերված ամենափոքր «սեւ խոռոչ»-ի ուսումնասիրության շնորհիվ: