118080 դիտում
12:12 29-06-2019
Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում․ մայրուղում հայտնաբերվել է տղամարդու դի․ ժամանել են մարզի ոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արամ Ղազարյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը բաժնի պետ էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի, բերանքսիվայր ընկած։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ և օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը և նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Տեղի ունեցածը վրաե՞րթ է, թե՞ այլ հանցագործություն, դա նույնպես պարզվում է։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն կարծիքին, որ տեղի ունեցածը վրաերթ է, վարորդն էլ վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+