1054 դիտում
19:51 26-06-2019
ԿԳՄՍՆ-ն և staff.am պորտալը կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և staff.am պորտալն այսուհետ կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում` հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածության անհրաժեշտությունը ոլորտում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ։
Ինչպես հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այդ նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Սամվել Մուրադյանն ու staff.am պորտալի ներկայացուցիչ Նազելի Բադալյանն ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նախարարությունում և վերջինիս ենթակա մարմիններում առկա թափուր պաշտոնների հայտարարությունները հրապարակել staff.am հարթակում:
Կարևորելով նախաձեռնությունը` գլխավոր քարտուղարի լիազորությունները կատարող Ս. Մուրադյանը նշել է, որ այս հուշագիրը մեծ քայլ առաջ է մրցունակ և արհեստավարժ մասնագետներին պետական համակարգում ներգրավելու առումով։ Staff.am-ի ներկայացուցիչ Նազելի Բադալյանն էլ, իր հերթին, ընդգծել է, որ պորտալի նպատակն աշխատաշուկայի զարգացմանը նպաստելն է, և իրենք միշտ բաց են պետության հետ համագործակցության հարցում:
Համագործակցության շրջանակում staff.am ընկերությունը ապահովում է նախարարության տրամադրած թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների և մրցույթների պատշաճ տարածումը և հասարակության լայն շրջանակների իրազեկումը` անվճար հիմունքներով:
Նմանատիպ նյութեր
5680 դիտում
23:31 28-02-2014
Պարզ է դառնում, թե ով է ՀՀ լավագույն հաշվապահը և Մարդկային ռեսուրսների լավագույն կառավարիչը
4114 դիտում
15:13 08-03-2018
Ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը. Վարդան Արամյան
1942 դիտում
13:46 25-06-2021
ԱԺ աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Այս բաժնից
811 դիտում
12:31 25-11-2024
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Շարմազանով
679 դիտում
11:53 25-11-2024
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելու է Գյումրիի ընտրություններին