211652_close_icon
views-count56164 դիտում article-date 10:58 26-06-2019

Արտակարգ դեպք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում. Ֆինանսների նախարարության առաջատար մասնագետը հոր մահվան մեջ մեղադրում է հիվանդանոցի վիրաբույժին. բանը հասել է ծեծկռտուքի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ներսես Վարդանյանը և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Արտաշես Վարդանյանին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժոօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել է: Ն. Վարդանյանը հոր մահվան մեջ մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիկներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ: Մինչ Նոր Նորքի ոստիկանությունում կատարվածի մասին նյութեր էին նախապատրաստվում, նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 38-ամյա Արտակ Մանուկյանը և հայտնել, որ գիշերը բժշկական կենտրոնում մահացածի հարազատները ծեծի են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Տարակչյանին: Ոստիկանները պարզել են, որ Ա. Տարակչյանի հետ հիվանդանոցում վիճաբանել է մահացած Ա. Վարդանյանի որդին՝ Ն. Վարդանյանը, ով վիճաբանության ժամանակ հարվածել է Ա. Տարակչյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վարդանյանն աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես առաջատար մասնագետ, ոստիկանութուն ահազանգած Ա. Մանուկյանը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ փոխտնօրեն, իսկ Ա. Տարակչյանը նույն բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ: 2 դեպքերի փաստով էլ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր