17088 դիտում
19:40 25-01-2020
Սոցիալական աջակցության տարածքային բաժնի մասնագետը իր հոր մահվան մեջ մեղադրում է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Մարինե Մ.-ի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Նոր-Նորքի բաժին հայտնել է, որ 2019թ. դեկտեմբերի 12-ին, իր հայրիկը՝ 83-ամյա Սրապ Մ.-ն, «կոմատոզ» վիճակում տեղափոխվել և ստացիոնար բուժման է ընդունվել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ միացվել է կոկորդային շնչառական սարքավորում:
Մարինե Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 15-ին այցելելով հիվանդանոց, նկատել է, որ նշված սարքավորման խողովակը հաճախակի դուրս է գալիս նախատեսված հատվածից, ինչի մասին ինքը տեղեկացրելէ բուժանձնակազմին, սակայն այն չի փոխվել և թերությունը չի վերացվել:
Հաջորդ օրը կրկին այցելելով հորը, հայտնաբերել է, որ նույն խողովակը գտնվում է դուրս եկած վիճակում և հայրը չի ունեցել սրտի բաբախներ և իր կողմից այդ մասին չբարձրաձայնելու արդյունքում հնարավոր էր, հայրը մահանար:
Գ. Շամշյանի տեղեկություններով, հունվարի 23-ին նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Սրապ Մ.-ն առավոտյան հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Մարինեն Մ.-ն աշխատում է Երևանի վարչական շրջաններից մեկի սոցիալական աջակցության տարածքային բաժնում և ըստ նրա, հայրը մահացել է բժիշկների անփութության պատճառով:
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է թեմայի վերաբերյալ ներկայացնել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տեսակետը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34131 դիտում
11:45 13-01-2019
68-ամյա քաղաքացին իր կնոջ մահվան մեջ մեղադրում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին