211652_close_icon
views-count1286 դիտում article-date 18:43 24-06-2019

Զբոսայգում կատարված գողությունը բացահայտվեց

Հունիսի 23-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները «Կիրովի» անվան զբոսայգուց, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 48-ամյա մի տղամարդու և ներկայացրել այգու մանկական գնացքավարին: Վերջինս բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 16-ին, ժամը 10.30-ին, բերման ենթարկված տղամարդը, օգտվելով իր անուշադրությունից, մանկական գնացքի վրա դրված իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են գումար, փաստաթղթեր և բանկային քարտ: Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր