211652_close_icon
views-count46921 դիտում article-date 11:56 24-06-2019

Գեղարքունիքի մարզում բախվել են BMW X5-ն ու 2 Opel-ները. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արթուր Գրիգորյանի վարած BMW X5 մակնիշի 36 AX 034 համարանիշի, Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Տիգրան Այունցի վարած Opel մակնիշի 35 AO 790 համարանիշի և Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Կարեն Պողոսյանի վարած Opel մակնիշի 35 VC 455 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Այունցի ուղևորներ՝ Ճամբարակ քաղաքի բնակիչներ, 69-ամյա Լաուրա Սարգսյանը, 41-ամյա Արամ Կարապետյանը, Կ. Պողոսյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Գագիկ Մովսեսյանը և Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ռադիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր