Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ները. կա 1, զոհ 3 վիրավոր. այսօր մահացածի ծննդյան օրն էր. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝  մարտի 14-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի  սահմաններում  Երևան-Սևան-Մարտունի ավտոճանապահի 77-րդ կմ  հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel Astra մակնիշի  35 AX 758 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 TV 543 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է,  3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հարամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: 
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  պետ Արամ Ղազարյանը: 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է  ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ  Արա Քոչարյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև Հայաստանի  քննչական կոմիտեի Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 Տեղում քննչական աշխատանքները  ղեկավարող հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ  Թորգոմ  Չանդոյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են  ոստիկանության  Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 Ոստիկանությունն ու քննչական բաժինը  պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն  ասում էին, որ մահացածը Opel-ներից  մեկի վարորդն է,  ում ծննդյան օրն էր այսօր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


