1410 դիտում
18:04 22-06-2019
Մինսկ 2019․ Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել եզրափակիչ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի են դուրս եկել սամբիստները։
Այս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։
Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։
Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, որին մեր մարզիկը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը լինելու է Տիմաֆեյ Եմելյանաու (Բելառուս)-Անդրեյ Պերեպելյուկ (Ռուսաստան) զույգի հաղթողը։
57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ևս պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ վստահ՝ 10-1 հաշվով հաղթանակ տոնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակի նկատմամբ։
Կիսաեզրափակիչ փուլում Մաքսիմի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Խերտեկ Սայանն էր, որին մեր մարզիկը պարտվեց 0-4 հաշվով, ինչից հետո միայն բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։
Մեդալի համար Մանուկյանը պայքարելու է ադրբեջանցի Մեհման Խալիլովի հետ։
Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև Ասյա Լալազարյանը (48 կգ), որը կիսաեզրափակչում զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային։
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
18:42 22-06-2019
Մինսկ-2019. Արման Դարչինյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
3015 դիտում
17:54 24-06-2019
Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1666 դիտում
18:42 25-06-2019
Մինսկ-2019. Գոռ Ներսեսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
703 դիտում
18:21 20-04-2024
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
757 դիտում
21:32 19-04-2024
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
3970 դիտում
23:34 18-04-2024
Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ