211652_close_icon
views-count1909 դիտում article-date 18:42 25-06-2019

Մինսկ-2019. Գոռ Ներսեսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացքի մեջ է Եվրոպական խաղերի մրցումային հինգերորդ օրը: Հունիսի 25-ին պայքարի են դուրս եկել բռնցքամարտիկները: Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Ներսեսյանը 1/8 եզրափակիչում մենամարտեց մոլդովացի Անդրեյ Չիրյակովի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տարավ: Ներսեսյանը պայքարը կշարունակի 1/4 եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը լինելու է թուրք Մալկան Բայրամը: Մենամարտը կայանալու է հունիսի 26-ին: Ներսեսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ էր տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ: Հունիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Հովհաննես Բաչկովը (64 կգ) ևս հաղթել են 1/8 եզրափակիչում: Այսօր պայքարի դուրս կգա նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր