211652_close_icon
views-count3306 դիտում article-date 17:54 24-06-2019

Մինսկ-2019․ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային չորրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ): 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Թուրքիայի ներկայացուցիչ Իլյաս Մուչահիտի հետ: Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթել էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանին: Հիշեցնենք, որ հունիսի 24-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից 56 քաշային Ժիրայր Սարգսյանը պարտվել է 1/8 եզրափակիչում: Այսօր ռինգ դուրս կգա նաև Բարեղամ Հարությունյանը (52 կգ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր