71007 դիտում
20:38 18-06-2019
Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. Եղեգնաձորում գործող բենզալցակայանում թթվածնային բալոն է պայթել. տեղի է ունեցել փլուզում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել Եգեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու 1/1 հասցեում գործող բենզալցակայանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան և տեղի է ունեցել փլուզում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում ոստիկանության Եգեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վարդան Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, պայթել է բենզալցակայանում եղած թթվածնային բալոնը, որի բեկորները թափված են տարբեր կողմեր:
Ոստիկանությունը պարզում է նաև բենզալցակայանի սեփականատիրոջ ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+