211652_close_icon
views-count48135 դիտում article-date 16:29 02-06-2023

Խոշոր հրդեհ Վայոց Ձորի մարզում․ Եղեգնաձորում հայտնի շինանյութի խանութում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կմ-ից․ ժամանել են մեծ թվով հրշեջներ և մարզի ու Եղեգնաձորի ոստիկանապետերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում հրդեհ է բռնկվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցում գործող շինանյութի խանութում, և կրակը տեսանելի է անգամ մի քանի կմ-ից։ 

Այս պահին Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։

Վերջիններս փորձում են կանխել նաև կրակի տարածումը։ 

Ոստիկանությունը  պարզում է խանութի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել։ 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր