ՊՍԺ-ի նախագահ.Նեյմարին ոչ-ոք չի խնդրել պայմանագիր ստորագրել
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայֆին անդրադարձել է թիմի հարձակվող Նեյմարի հետ կապված իրավիճակին:
«Ես ցանկանում եմ թիմում տեսնել խաղացողների, որոնք պատրաստ են առավելագույնս ուժերը ներդնել, պաշտպանել այս մարզաշապիկի պատիվը և աջակցել այս ակումբի նախագիծը:
Նրանց հետ, ովքեր չեն ցանկանում դա անել կամ չեն հասկանում դա, մենք հանդիպում ենք և շփվում:
Գոյություն ունեն պայմանագրեր, որոնք պետք է հարգել, սակայն մեր գերակա նպատակն այժմ հավատարմությունն է նախագծին:
Ոչ-ոք Նեյմարին չէր խնդրել պայմանագիր ստորագրել: Ոչ-ոք նրան չէր պարտադրել դա: Նա ՊՍԺ է եկել՝ լիովին գիտակցելով այն պատճառները, հանուն որոնց եկել է», ասել է ալ-Հելայֆին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել 27-ամյա բրազիլացուն, որին 2017 թվականի ամռանը 222 մլն եվրոյով գնել էին «Բարսելոնայից»:


