Դանի Ալվես. Ես Նեյմարին չեմ համոզել տեղափոխվել ՊՍԺ
ՊՍԺ-ի նորեկ՝ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հերքել է այն տեղեկությունները, որ նա իր հայրենակից՝ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին համոզել է ընդունել ֆրանսիական ակումբի առաջարկը:
«Դա սուտ է: Ինձ պետք է որևէ մեկին ինչ որ բանում համոզել:
Եվ ընդհանրապես, Նեյմարի հետ մենք զրուցում ենք ամեն ինչի մասին, բացի՝ ֆուտբոլից», գրել է Ալվեսն իր թվիթերում:
Նշենք, որ ՊՍԺ-ն Նեյմարին «Բարսելոնայից» կարող է ձեռք բերել 222 մլն եվրոյով: