ՊՍԺ-ն Ռոնալդուի փոխարեն գլխավոր նպատակ է դարձրել Նեյմարին
ՊՍԺ-ն մտադիր է ամռանը հարձակմանը գիծն ուժեղացնելու համար ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին:
Ավելի վաղ ֆրանսիական ակումբը ցանկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին հրավիրել: Սակայն այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն «Ռեալին» մեկ տարով արգելեց տրանսֆերներ իրականացնել, պորտուգալացու հեռանալը մադրիդյան ակումբից քիչ հավանական դարձավ:
Այժմ ՊՍԺ-ն փոխել է մարտավարությունը և Նեյմարին դարձրել իր գլխավոր տրանսֆերային նպատակ: Որպես այլընտրանք, նշվում են նաև Ռոբերտ Լևանդովսկիի («Բավարիա»), Սերխիո Ագուերոյի («Մանչեսթեր Սիթի»), Մարկո Ռոյսի («Բորուսիա», Դորտմունդ») և Էդեն Ազարի («Չելսի») անունները: