Քրեակատարողական վարչության աշխատակիցները «Վարդաշեն»՝ ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտում» հայտնաբերել են թաքստոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 17-ին, արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ծառայողներն անակնկալ ստուգում են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի գործընկերների հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեակատարողական հիմնարկի աշխատողները համոզվել են, որ իրենց ստացված տեղեկությունը հավաստի է և խուզարկության արդյունքում ճաշարանի հագուստի կախիչների համար նախատեսված պատի մեջ հայտնաբերել են փորված թաքստոց, որտեղից էլ առգրավել են բջջային հեռախոս։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: